ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1348-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (01.10.2026-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.09.14-2026.09.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.09.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.09.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 սեպտեմբերի 2026 թվականի N 1348-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 613-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 613-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն:

1.1. ծրագրի նկարագիր. դասընթացը նպատակ ունի բուժաշխատողներին սովորեցնելու արտակարգ իրավիճակներում տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերել, արագ արձագանքել անհետաձգելի իրավիճակների ժամանակ և կյանքի համար վտանգավոր իրավիճակներում տուժածներին ցուցաբերել առաջին բուժօգնություն՝ մինչև մասնագիտական թիմերի ժամանումը, կազմակերպել թիմային աշխատանք։

1.2. ուսուցանվող գիտելիքների շրջանակ.

1) առաջին բուժօգնության հիմունքներ՝ ներածական մաս, արտակարգ իրավիճակների պայմաններում առաջին բուժօգնության կազմակերպում, հիմնական սկզբունքների ներկայացում. Հիվանդ կամ վնասվածք ունեցող անձի կառուցվածքային առաջին գնահատում (ABCDE) և կառավարում, անգիտակից վիճակների (կողքի ապահովության դիրքի կամ վերականգնողական դիրքի ցուցադրում), (1 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).

2) սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)՝ մեծահասակների, 0-1 տարեկան և 1 տարեկանից բարձր երեխաների ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները և տարբերումթյունները, սրտի անուղղակի մերսում, ցուցում, կատարման տեխնիկա, ՍԹՎ-ի ավարտը, արդյունավետության և անարդյունավետության գնահատում, արտահիվանդանոցային ՍԹՎ-ի հիմնական բաղադրիչները և տարբերությունները: Բազմափրկարար սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ) իրականացնելիս թիմային աշխատանքի կազմակերպում և արդյունավետ թիմի անդամի դրսևորում (1,5 ժամ տեսական և 1,5 ժամ գործնական).

3) ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների օգտագործում՝ ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորների կարևորությունը, ճիշտ և վաղ կիրառման կարևորությունը և հմտությունները (0,5 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).

4) շնչառություն, շնչուղիների անցանելիություն, օտար մարմնով շնչուղիների խցանման վերացում տարբեր տարիքային խմբերում՝ շնչուղիների անցանելիություն, շնչառություն և արյան շրջանառություն (ABC), օտար մարմնի հեռացում շնչուղիներից, արհեստական շնչառություն, ցուցումը, մանեկենի վրա արհեստական շնչառության տեխնիկայի ցուցադրում (բերան-բերան, բերան-քիթ, Ամբու պարկ), (1 ժամ տեսական և 1 ժամ գործնական).

5) առաջին բուժօգնություն վնասվածքի հետ կապված անհետաձգելի վիճակների դեպքում՝ վնասվածքներ (սալջարդ, վերքեր, անդամահատում, օտար մարմնի առկայություն), կյանքին սպառնացող արյունահոսություններ, այրվածքներ, կոտրվածքներ, ինչպես նաև շոկային իրավիճակների վաղ հայտնաբերում և կառավարում (1,5 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).

6) առաջին բուժօգնություն անաֆիլակտիկ շոկի, ջղաձգումների (էպիլեպտիկ նոպա), կաթվածի, կրծքավանդակի ցավի, հիպոգլիկեմիայի, բրոնխիալ ասթմայի նոպայի, թունավորումների, կենդանիների կծածների և խայթոցների ժամանակ (1 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական).

7) առաջին բուժօգնություն ընդհանուր սառեցման (հիպոթերմիա), ցրտահարման, արևահարման, ջերմային հարվածի (հիպերթերմիա), ջերմային հյուծման ժամանակ (0,5 ժամ տեսական և 0,5 ժամ գործնական)։

Տևողությունը՝ 12 ժամ (12 ՇՄԶ կրեդիտ, որից 7-ը՝ տեսական, իսկ 5-ը՝ գործնական կրեդիտ)։

Թիրախային լսարան՝ ավագ և միջին բուժաշխատողներ։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հոկտեմբերի 1-ից։

3. Սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո «Արտակարգ իրավիճակներում առաջին բուժօգնություն» շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող պարտադիր միջոցառման կազմակերպիչները դասընթացները պետք է կազմակերպեն սույն որոշման 1-ին կետով սահմանված պահանջներին համապատասխան՝ միջոցառման գործնական բաղադրիչը բացառապես առկա ձևաչափով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.09.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 սեպտեմբերի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան