ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 927-Ա
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝
1. Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնող միջազգային իրավախորհրդատու «Foley Hoag» իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ ընթացիկ մի շարք արբիտրաժային և դատական վարույթներով առաջիկա գործողությունների շրջանակը և ռազմավարությունը քննարկելու նպատակով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանին 2026 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն՝ սեպտեմբերի 26-28-ը, Նյու Յորք՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը):
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահմանված կարգով ապահովել Կարեն Անդրեասյանի գործուղման հետ կապված ծախսերի հատուցումը (օրապահիկը և գիշերավարձը՝ սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը ընկած ժամանակահատվածի համար):
3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
|
Երևան |
|
18.09.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|