Basic information
Number
N 321-Ն
Type
Որոշում
Act type
Base act (06.04.2006-28.03.2019)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2006.04.05/19(474) Հոդ.391
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
16.03.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
21.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
23.03.2006
Effective date
06.04.2006
Interrupt date
28.03.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 մարտի 2006 թվականի N 321-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1294-Ն ԵՎ N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժինը բաժանման ձևով վերակազմակերպել Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի, Ավանի և Նոր Նորքի, Աջափնյակի և Դավթաշենի, Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի, Կենտրոնի և Նորք-Մարաշի, Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժինների։ Այդ կապակցությամբ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1294-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի «Առանձնացված ստորաբաժանում» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«II. Առանձնացված ստորաբաժանում

 

Քաղաքաշինական պետական տեսչություն».

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման N 2 հավելվածի «Տարածքային ստորաբաժանումներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«II. Տարածքային ստորաբաժանումներ

 

1. Արաբկիրի տարածքային բաժին

2. Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժին

3. Ավանի և Նոր Նորքի տարածքային բաժին

4. Աջափնյակի և Դավթաշենի տարածքային բաժին

5. Շենգավիթի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժին

6. Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային բաժին

7. Էրեբունու և Նուբարաշենի տարածքային բաժին

8. Արարատի տարածքային բաժին

9. Արմավիրի տարածքային բաժին

10. Արագածոտնի տարածքային բաժին

11. Գեղարքունիքի տարածքային բաժին

12. Լոռու տարածքային բաժին

13. Կոտայքի տարածքային բաժին

14. Շիրակի տարածքային բաժին

15. Սյունիքի տարածքային բաժին

16. Վայոց ձորի տարածքային բաժին

17. Տավուշի տարածքային բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 21
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation