ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՑԱՆԿ 2-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 352
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
(16.06.1992-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/6-7, հունիս, հուլիս 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունիսի 1992 թ. N 352

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՑԱՆԿ 2-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հողի սեփականաշնորհման գործընթացի և տնտեսական նոր հարաբերությունների անցման պայմաններում գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր վերարտադրության ու անհրաժեշտ քանակի սերմերի և տնկանյութի արտադրության ու իրացման գործի, ինչպես նաև հանրապետություն ներմուծվող և հանրապետությունից դուրս առաքվող սերմնանյութի ու տնկանյութի նկատմամբ համապատասխան հսկողություն սահմանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ընդունել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, և Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման ցանկ 2-ում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները լրացնել «սերմնաբուծության և տնկանյութի արտադրության կազմակերպում, սերմնանյութի և տնկանյութի իրացում» տեսակներով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

փոխնախագահ, վարչապետ

Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ