ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
|
«15» հոկտեմբերի 2026 թ. |
N 1088-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 34-րդ հոդվածի 1-ին մասերով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայության մասով կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 47-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) հրամանի նախաբանում «3-րդ մասը» բառերը փոխարինել «3-րդ և 3․1-ին մասերը» բառերով,
3) հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետությունում իրականացված՝ ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա գործարքների, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը և լրացման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի։»,
4) հրամանի N 1 հավելվածով հաստատված N 1 ձևի և լրացման կարգի վերնագրում «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ ԿԱՄ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով,
5) հրամանի N 1 հավելվածով հաստատված N 1 ձևի՝
ա․ 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը,
բ․ 2-րդ կետից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը» բառերը,
գ․ 4-րդ կետում «կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)» բառերը փոխարինել «գտնվելու վայրը» բառերով,
դ․ 8-րդ կետում «Էլեկտրոնային» բառը փոխարինել «Անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային» բառերով,
ե․ 9-րդ կետի 1-ին տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
| « |
|
», |
6) հրամանի N 1 հավելվածով հաստատված լրացման կարգի՝
ա․ 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացված՝ ավելացված արժեքի հարկով հարկման ենթակա գործարքների, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ՝ ԱԱՀ հաշվարկ) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 75-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է` Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների, այդ թվում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների մատուցման մասով։»,
բ․ 2-րդ կետի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ» բառերը, 2-րդ ենթակետից հանել «կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը» բառերը և 4-րդ ենթակետում «կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն)» բառերը փոխարինել «գտնվելու վայրը» բառերով,
գ․ 5-րդ կետի առաջին նախադասությունում «ֆիզիկական անձանց» բառերից հետո լրացնել «(այսուհետ սույն կետում՝ ֆիզիկական անձ)» բառերը և 5-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում «հաշվետու ժամանակաշրջանում» բառերից հետո լրացնել «ֆիզիկական անձանց» բառերը,
դ․ 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ա. «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` էլեկտրոնային ծառայության մատուցման պահը համարվող օրը (մատուցված էլեկտրոնային ծառայության դիմաց վճարումը և (կամ) մասնակի վճարումը կատարելու օրը ներառող եռամսյակի վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,»,
ե․ 6-րդ կետում «առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում միայն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով տվյալները:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացված՝ ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով տվյալները, բացառությամբ՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների: Ընդ որում, ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների մասով» բառերով,
զ․ 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) «Արժույթը», «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում,»,
է․ 6-րդ կետի 2-րդ ենթակետում «մատակարարված ապրանքների հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ)» բառերը փոխարինել «իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով» բառերով, իսկ 3-րդ և 4-րդ ենթակետերում «մատակարարված ապրանքների» բառերը փոխարինել «իրականացված ԱԱՀ-ով հարկման ենթակա գործարքների» բառերով,
7) հրամանը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
10/15/2026 |
Է. Հակոբյան |
|
Հավելված ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2026 թվականի հոկտեմբերի 15-ի N 1088-Ն հրամանի |
|
«Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2022 թվականի հունվարի 18-ի N 47-Ն հրամանի |
Ձև N 1
|
ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ | ||||||||||||||
|
1. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||||||||
|
2. Ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||||||||
|
3. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ռեզիդենտության երկիրը |
||||||||||||||
|
4. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն) |
||||||||||||||
|
5. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հեռախոսահամարը |
||||||||||||||
|
6. Ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն |
||||||||||||||
|
7. Հաշվետու ժամանակաշրջանը |
Տարեթիվ |
Ամիս |
||||||||||||
|
ԱԱՀ-ով հարկվող գործարքը |
Արժույթը |
Հարկման բազան` արտարժույթով |
Փոխարժեքը |
Հարկման բազան, դրամ |
Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), դրամ |
|
8․ Էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարման մասով |
|||||
|
9․ Ընդամենը |
|||||
|
Պաշտոնատար անձ |
_________________________________________________________ |
|
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ
ԱՌԵՎՏՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ՝ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԿԱՄ ՆՈՏԱՐ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍՈՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ
1. Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` ԱԱՀ հաշվարկ) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 75-րդ հոդվածի 3․1-ին մասին համապատասխան: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է բացառապես էլեկտրոնային եղանակով: ԱԱՀ հաշվարկը ներկայացվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից` էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով:
2. ԱԱՀ հաշվարկի`
1) 1-ին կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
2) 2-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,
3) 3-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ռեզիդենտության երկիրը,
4) 4-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը (հաշվառման (գրանցման) հասցեն),
5) 5-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հեռախոսահամարը,
6) 6-րդ կետում լրացվում է ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեն:
3. ԱԱՀ հաշվարկի 1-6-րդ կետի տվյալները լրացվում են ինքնաշխատ` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի ոչ ռեզիդենտ ԱԱՀ վճարողների էլեկտրոնային ԱԱՀ (e-VAT) համակարգում առկա տեղեկատվության հիման վրա:
4. ԱԱՀ հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը` տարեթիվը, ամիսը, որի համար ներկայացվում է ԱԱՀ հաշվարկը:
5. ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետում լրացվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատակարարված ապրանքների մասով տվյալները: ԱԱՀ հաշվարկի 8-րդ կետի`
1) «Արժույթ» սյունակում լրացվում է այն արժույթը, որով արտահայտված «Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների մատակարարման հարկման բազան` առանց ԱԱՀ-ի: Ընդ որում`
ա. «Արժույթ» սյունակում արտարժույթ ընտրելուց հետո «Փոխարժեքը» սյունակը լրացվում է ինքնաշխատ` ելնելով ապրանքի մատակարարման պահը համարվող օրը (ապրանքի դիմաց վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը) տվյալ արժույթի մասով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
բ. «Արժույթ» սյունակում ՀՀ դրամ ընտրելու դեպքում «Հարկման բազան` արտարժույթով» և «Փոխարժեքը» սյունակները չեն լրացվում,
գ. մատակարարված ապրանքների հարկման բազան տարբեր արժույթով հաշվարկելու դեպքում` հարկման բազան ըստ տարբեր արժույթների լրացվում են առանձին տողերով,
2) «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների հարկման բազան` արտահայտված ՀՀ դրամով («Հարկման բազան` արտարժույթով» սյունակում լրացված արժեքի և «Փոխարժեքը» սյունակում լրացված թվի արտադրյալ),
3) «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված ապրանքների մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը («Հարկման բազան` դրամով» սյունակում լրացված արժեքի և ԱԱՀ-ի դրույքաչափի (20%) արտադրյալ)։
6․ ԱԱՀ հաշվարկի 9-րդ կետի «Հարկման բազան` դրամ» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման մասով տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը, իսկ «Ավելացված արժեքի հարկը (ԱԱՀ), դրամ» սյունակում` տվյալ սյունակում լրացված արժեքային մեծությունների հանրագումարը:»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2026 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|