ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 1992 թվականի N 440
Քաղ. Երևան
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ ԱՆՎՃԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՁԵՌՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՄԲ «ԶԱՊՈՐՈԺԵՑ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի փոփոխումն ՀՍՍՀ Մինիստրների սովետի 1977 թվականի փետրվարի 10-ի N 73 որոշմամբ հաստատված «Հաշմանդամներին ձեռքի կառավարմամբ ավտոմոբիլներով և մոտոսայլակներով ապահովման կարգի մասին» հրահանգի 15-րդ կետով սահմանված կարգի և նկատի ունենալով ներկայումս ավտոպահեստամասերի ու վառելանյութերի գների բարձրացման հետևանքով առաջացած դժվարությունները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենա ունեցող հաշմանդամներին մինչև ավտոմեքենայի շահագործման 7 տարի ժամկետի լրանալը այն վաճառել սահմանված կարգով։
2. Սահմանել, որ անվճար հատկացված ձեռքի կառավարմամբ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի վաճառքից հետո դադարեցվում է վառելիքի և ավտոպահեստամասերի ծախսերի փոխհատուցումը՝ մինչև նոր ավտոմեքենայի անվճար հատկացումը, իսկ տրանսպորտային սպասարկման համար նախատեսված ամենամյա դրամական փոխհատուցումը կատարվում է ավտոմեքենայի շահագործման համար սահմանված 7 տարին լրանալուց հետո։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու մասին։
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 30.10.2003, N 1367-Ն | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|