ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 417-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1547-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (01.01.2027-till now)
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 29.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1547-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 417-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 417-Լ որոշման՝

1) N 1 հավելվածի 3-րդ կետում «2026» թիվը փոխարինել «2027» թվով.

2) N 2 հավելվածի 3-րդ կետում  «2026» թիվը փոխարինել «2027» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» N 1833-Լ որոշման՝

1) 5-րդ կետում «2026 թվականի դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև դեկտեմբերի 16-ը» բառերը փոխարինել «2027 թվականի հունիս ամսվա համար՝ մինչև հուլիսի 10-ը» բառերով.

2) 7-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2027 թվականի հուլիսի 10-ը» բառերով.

3) N 1 հավելվածի՝

ա. 4-րդ կետում «2026 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2027 թվականի հունիս» բառերով,

բ. 5-րդ կետի 2-րդ ենթակետում «2026 թվականի դեկտեմբեր» բառերը փոխարինել «2027 թվականի մարտ» բառերով,

գ. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝

«3) 2027 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ 15000 դրամ:»․

4) N 2 հավելվածի՝

ա. 3-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 15-ը» բառերը փոխարինել «2027 թվականի հունիսի 30-ը» բառերով,

բ. 15-րդ կետում «2026 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2027 թվականի օգոստոսի 1-ը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ