Basic information
Number
N 349-Ն
Type
Որոշում
Act type
Base act (13.04.2006-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.04.12/22(477) Հոդ.432
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.02.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.03.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
28.03.2006
Effective date
13.04.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 28 մարտի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2006 թվականի N 349-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1935-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցիչների (կցորդների) և առևտրական ներկայացուցչությունների կանոնադրությունը հաստատելու մասին» N 1935-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման հավելվածի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցիչները (կցորդները) նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:».

բ) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբի պաշտոններ և (կամ) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում հայեցողական պաշտոններ (նախարարի տեղակալ, նախարարի խորհրդական) առնվազն մեկ տարի զբաղեցնող անձինք, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը՝ դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները նշանակվում են 3 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:».

գ) որոշման հավելվածի 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«23. Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առնվազն գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի պաշտոններ առնվազն մեկ տարի զբաղեցնող աշխատողներից, որոնք տիրապետում են առնվազն 2 օտար լեզվի, որոնցից մեկը դեսպանընկալ երկրի պաշտոնական լեզուներից է` գործուղվելով տվյալ պաշտոնին: Լեզվի իմացության ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարը` դիվանագիտական ծառայության պաշտոնի նշանակելու համար նախատեսված կարգին համապատասխան: Առևտրական ներկայացուցչության աշխատողները (բացի սպասարկող անձնակազմից) նշանակվում են 2 տարի ժամկետով, որը հետագայում կարող է երկարաձգվել ևս մեկ տարով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. մարտի 25
Երևան