ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1560-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act
Կարգավիճակ
Գործում է (01.01.2027-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.10.26-2026.11.08 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.10.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.10.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2027

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հոկտեմբերի 2026 թվականի N 1560-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1257-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը՝

1) որոշման 1-ին կետի N 2 հավելվածով սահմանված հաշվարկային փաստաթղթերի անվավեր ճանաչման և չեղարկման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6․ Օրենսգրքի 56-րդ հոդվածի 10-րդ մասի 4-6-րդ կետերով սահմանված դեպքերում ապրանքի մատակարարման կամ աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման նույն գործարքի մասով սույն կարգի 5-րդ կետին համապատասխան չեղարկված հարկային հաշվի փոխարեն նոր հարկային հաշիվ դուրս է գրվում սույն կարգի 5-րդ կետին համապատասխան հարկային հաշիվը չեղարկված համարվելուց հետո։ Չեղարկված հարկային հաշվի փոխարեն դուրս գրվող նոր հարկային հաշվում նշվում են այն դուրս գրողին և ստացողին վերաբերող՝ պարտադիր լրացման ենթակա տվյալները, ինչպես նաև չեղարկված այն հարկային հաշվի սերիան, համարը և դուրսգրման ամսաթիվը, որի փոխարեն դուրս է գրվում նոր հարկային հաշիվը։ Դուրս գրվող նոր հարկային հաշվում, անկախ այդ հաշվի դուրսգրման ամսաթվից, որպես ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվը լրացվում է չեղարկված հարկային հաշվում լրացված՝ ապրանքների մատակարարման կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ամսաթիվը, ինչպես նաև մատակարարված ապրանքների անվանացանկն ու քանակը կամ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների տեսակն ու ծավալը, հարկային հաշվում պարտադիր լրացման ենթակա այլ տվյալները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

29.10.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2026 թվական: