ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
«22» «հոկտեմբերի» 2026 թվական |
N 344-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 19-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2007 թվականի փետրվարի 2-ի «Թափոնի անձնագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 2-րդ կետում «Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը և տվյալները» բառերը փոխարինել «Թափոնն առաջացնող, իսկ «Թափոնների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1.3-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև թափոնի նոր սեփականատեր հանդիսացող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ տվյալները» բառերով, իսկ «(կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)» բառերը՝ «(իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)» բառերով,
2) 14-րդ կետում «Թափոն առաջացնողի» բառերը փոխարինել «Թափոնն անձնագրավորողի» բառերով, իսկ «Կազմակերպության ղեկավար» բառերը՝ «Իրավաբանական անձի ղեկավար կամ անհատ ձեռնարկատեր» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից:
|
Հ. Մաթևոսյան | |
|
10/22/2026 |
|
|
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հոկտեմբերի 2026 թվական: