ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
10 նոյեմբերի 2015 թվականի |
թիվ 123 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՆԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող այն գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի մասին, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է գնային դիտանցում և մրցունակության վերլուծություն» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրը։
Եվրասիական տնտեսական |
Վ. Խրիստենկո |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՆԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող այն գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի մասին, որի նկատմամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականացնում է գնային դիտանցում և մրցունակության վերլուծություն» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
|
|
|
|
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՆԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
1. «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 5-րդ ենթակետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին`
իրականացնել արտադրվող արտադրանքի գնային դիտանցում և մրցունակության վերլուծություն` ըստ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի անվանացանկի` համաձայն հավելվածի.
մշակել և հաստատել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում արտադրվող գյուղատնտեսական արտադրանքի և սննդի արդյունաբերության արտադրանքի գնային դիտանցում ու մրցունակության վերլուծություն իրականացնելու մեթոդիկան։
2. Սույն Կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`
Հայաստանի Հանրապետությունից |
Բելառուսի Հանրապետությունից |
Ղազախստանի Հանրապետությունից |
Ղրղզստանի Հանրապետությունից |
Ռուսաստանի Դաշնությունից |
|
Հավելված Եվրասիական միջկառավարական խորհրդի «___» _______-ի 2015 թվականի թիվ __________ կարգադրության |
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԴՐՎՈՂ ԱՅՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ԳՆԱՅԻՆ ԴԻՏԱՆՑՈՒՄ ՈՒ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
I. Գյուղատնտեսական արտադրանք, որի նկատմամբ իրականացվում է բացթողման միջին գների դիտանցում և մրցունակության վերլուծություն
1. Հացահատիկային և լոբահատիկավոր մշակաբույսեր.
ցորեն
աշորա
գարի
վարսակ
հատիկավոր եգիպտացորեն
լոբահատիկավոր մշակաբույսեր
2. Տեխնիկական մշակաբույսեր.
արևածաղկի սերմեր
շաքարի ճակնդեղ
3. Կարտոֆիլ և բանջարաբոստանային մշակաբույսեր.
կարտոֆիլ
կաղամբ
գլուխ սոխ
սեղանի գազար
սեղանի ճակնդեղ
բոստանային մշակաբույսեր
4. Պտուղներ և հատապտուղներ.
սերմիկավոր մշակաբույսերի պտուղներ
կորիզավոր մշակաբույսերի պտուղներ
հատապտղային մշակաբույսերի պտուղներ
5. Խաղող
6. Անասուն և թռչուն.
խոշոր եղջերավոր անասուններ
խոզեր
ոչխարներ և այծեր
թռչուններ
7. Կաթ
8. Ձու
9. Լճաձուկ
II. Սննդի արդյունաբերության արտադրանք, որի նկատմամբ իրականացվում է բացթողման միջին գների դիտանցում և մրցունակության վերլուծություն
1. Տավարի միս
2. Խոզի միս
3. Ոչխարի միս
4. Թռչնամիս
5. Թարմ կաթ
6. Սերուցքային կարագ
7. Պանիր
8. Արևածաղկի յուղ
9. Շաքարավազ
10. Ալյուր` ցորենի, բարձր կարգի
11. Մակարոնային արտադրատեսակներ
12. Բրինձ` ծեծած
13. Ձուկ` սառեցված
14. Վուշաթել
III. Պարենային ապրանքներ, որոնց նկատմամբ իրականացվում է բացթողման միջին գների դիտանցում և մրցունակության վերլուծություն
1. Տավարի միս (բացի առանց ոսկորների մսից)
2. Խոզի միս (բացի առանց ոսկորների մսից)
3. Ոչխարի միս (բացի առանց ոսկորների մսից)
4. Թռչնամիս (բացի առանց ոսկորների մսից)
5. Կաթ
6. Սերուցքային կարագ
7. Պանիր
8. Հավի ձու
9. Արևածաղկի յուղ
10. Շաքարավազ
11. Ցորենի ալյուր
12. Մակարոնային արտադրատեսակներ
13. Բրինձ
14. Կարտոֆիլ
15. Կաղամբ` սպիտակագլուխ, թարմ
16. Գլուխ սոխ
17. Գազար
18. Սեղանի ճակնդեղ
19. Խնձորներ
20. Ձուկ
Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|