Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, այսուհետ՝ Կողմեր,
ընդունելով երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև համագործակցության անհրաժեշտությունը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համագործակցություն կիրականացնեն հետևյալ ուղղություններով՝
1) իրավաբանական գիտության և պրակտիկայի տարբեր խնդիրներով երկկողմ համաժողովների, խորհրդաժողովների և սեմինարների կազմակերպում,
2) օրենսդրության և իրավական կառույցների մասին տեղեկատվության փոխանակում,
3) միմյանց արդարադատության մարմինների և հիմնարկների կազմակերպման և գործունեության հետ ծանոթանալու համար Կողմերի պատվիրակությունների փոխանակում,
4) իրավաբանական կադրերի պատրաստման, մասնագետների փոխադարձաբար փոխանակման գործում աջակցություն,
5) Կողմերի արդարադատության մարմինների և հիմնարկների միջև գործընկերային կապերի հաստատում,
6) օրինագծերի իրավական փորձաքննության համար հավասարության սկզբունքով մասնագետների խմբերի ստեղծում,
7) արդարադատության ազգային համակարգերի իրազեկման բնագավառի մասնագետների փոխանակման իրականացում:
Հոդված 2
Սույն Համաձայնագրի շրջանակներում Կողմերը համատեղ ծրագրերի մշակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների ոլորտում կարող են ստեղծել օրենսդրության կատարելագործման հանձնաժողովներ:
Հոդված 3
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրությամբ:
Այդ արձանագրությունն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 4
Սույն Համաձայնագրի դրույթների իրագործման ընթացքում Կողմերի միջև առաջացող վեճերը և տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը ստացվելու օրվանից և գործում է անորոշ ժամանակով:
Սույն Համաձայնագիրը գործողությունը դադարեցնում է Կողմերից մեկի կողմից Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին մյուս Կողմի գրավոր ծանուցումը ստցվելու օրվանից վեց ամիս անցնելուց հետո:
Կատարված է Երևան քաղաքում 2001 թվականի մայիսի 23-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, ղազախերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները մեկնաբանելիս տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերը նախապատվություն են տալիս ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի դեկտեմբերի 27-ից: