Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Incorporation (15.02.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/3-4
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2000
Ստորագրման ամսաթիվ
25.09.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.02.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ԵՎ Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջԵՎ բժշկագիտության ԵՎ առողջապահության ոլորտում համագործակցության մասին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը, այսուհետ`Կողմեր,

հաշվի առնելով բժշկության և առողջապահության բնագավառում ավանդական կապերի պահպանման ու զարգացման ցանկությունը,

հաշվի առնելով երկարատև և կայուն հիմքի վրա փոխշահավետ ու իրավահավասար համագործակցություն  զարգացնելու Կողմերի փոխադարձ շահագրգռվածությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը լայն համագործակցություն կծավալեն բնակչության առողջության պահպանմանն ու ամրապնդմանն ուղղված առաջնահերթ ազգային ծրագրերի ու խնդիրների լուծման ուղղությամբ:

 

Հոդված 2

 

Կողմերը, հաշվի առնելով շուկայական հարաբերությունների անցման առանձնահատկությունները, կնպաստեն առողջապահական հաստատությունների և մարմինների (այսուհետ` Համագործակցող կազմակերպություններ) միջև ուղղակի կապերի ընդլայնմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը  փոխշահավետ համագործակցություն կզարգացնեն առողջապահության և բժշկագիտության հետևյալ ոլորտներում.

Հոդված 4

 

Համագործակցող կազմակերպությունների  կապերն իրականացվում են ուղղակի պայմանագրերի հիման վրա, որոնք պետք է համապատասխանեն երկու պետությունների օրենսդրություններին: Համագործակցող կազմակերպությունները կրում են պայմանագրային  պարտականությունների կատարման իրավական և տնտեսական պատասխանատվությունը:

 

Հոդված 5

 

 Կողմերն իրենց բուժական-կանխարգելիչ, գիտահետազոտական, սանատորաառողջարանային և առողջապահական այլ հաստատություններին փոխադարձաբար կօգնեն բուժական, խորհրդատվական, գիտական և այլ տիպի համագործակցության կազմակերպման հարցերում: 

 

Հոդված 6

 

Կողմերը պայմանավորվեցին, որ, սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան, միջգերատեսչական երկկողմ համագործակցությունը կիրականացվի կոմերցիոն սկզբունքով (պայմանագրային գներով կամ գործող գնացուցակներով)՝ խորհրդատվության, բուժման և վերականգնման նպատակով  փոխադարձաբար հիվանդներ ուղարկելու, համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելու, կադրերի պատրաստման, մասնագետների և բժշկատեխնիկական տեղեկության փոխանակման, ախտորոշման ու բուժման նոր մեթոդների կիրառման համար մեթոդական նյութերի մշակման, սիմպոզիումների կազմակերպման, մենագրությունների և հոդվածների հրատարակման, համատեղ արտոնագրերի ձևակերպման ճանապարհով:

Կողմերը պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միմյանց տնտեսական վնաս հասցնող  գործողություններից: 

 

Հոդված 7

 

 Կողմերը փոխադարձ հաշվարկների և համագործակցության կոնկրետ ուղղությունների ու ձևերի մշակման նպատակով պայմանավորվեցին ստեղծել փորձագետների աշխատանքային մշտական խումբ: 

 

Հոդված 8

 

Կողմերը միմյանց կտեղեկացնեն համագումարների, կոնֆերանսների և նմանատիպ միջոցառումների անցկացման ծրագրերի մասին: Իրենց երկրների գիտաբժշկական ու առողջապահական այլ կազմակերպությունների խնդրանքով և առաջարկով նրանք կարող են աջակցություն ցուցաբերել այդ միջոցառումներին գործուղող կողմի հաշվին մասնակցող մասնագետների ընդունելության հարցում:

 

Հոդված 9

 

Արտակարգ իրավիճակներում Կողմերն անվճար սկզբունքով կապահովեն անհետաձգելի բուժախորհրդատվական և մարդասիրական օգնություն:

 

Հոդված 10

 

Կողմերը կտանեն բժշկական բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների և ծրագրերի բարելավման համատեղ աշխատանք, ուղղակի ստեղծագործական կապեր կհաստատեն նշված հիմնարկությունների միջև, կոմերցիոն սկզբունքով կիրագործեն ասպիրանտների, ուսանողների և սովորողների փոխանակություններ:

 

Հոդված 11

 

Համապատասխան կառույցների փոխազդեցության ճանապարհով Կողմերը կոմերցիոն սկզբունքով վերաորակավորման հնարավորություն կտան իրենց բժշկական, դասախոսական և գիտական կադրերին՝ նրանց հատկացնելով համապատասխան փուլերի ու աշխատանքային տեղում վերապատրաստման ուղեգրեր:

 

Հոդված 12

 

Կողմերը, ելնելով բժշկական տեխնիկայի, դեղորայքի արտադրության և փոխանակման եղանակների զարգացման ու կատարելագործման հնարավորությունից, կնպաստեն այդ ոլորտներում երկու պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը, այդ թվում` տնտեսավարող սուբյեկտների միջոցով բժշկական նշանակության ապրանքների արտադրման համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով:

 

Հոդված 13

 

Կողմերը կնպաստեն Անկախ պետությունների համագործակցության առողջապահության բնագավառի համագործակցության շրջանակներում բազմակողմ կապերի և կոոպերացիայի խորացմանը: 

 

Հոդված 14

 

Կողմերը փոխհամաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարել սույն Համաձայնագրի մեջ, որոնք կձևակերպվեն որպես առանձին արձանագրություն և կկազմեն սույն Համաձայնագրի անքակտելի մասը:

 

Հոդված 15

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ու կիրառման շուրջ առաջացած տարակարծությունները կլուծվեն Կողմերի ներկայացուցիչների մակարդակով՝ բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:

 

Հոդված 16

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ` Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման ավարտի մասին դիվանագիտական ճանապարհով վերջին գրավոր ծանուցման օրվանից:

Նրա գործողության ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր հաջորդ տարվա համար,  եթե Կողմերից որևէ մեկը հերթական ժամկետի ավարտից 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չտեղեկացնի Համաձայնագրի լուծարման մասին:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2000 թվականի սեպտեմբերի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 15-ից: