Գլխավոր տեղեկություն
Տիպ
Փոխըմբռնման հուշագիր
Ակտի տիպ
Incorporation (04.10.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2002.06.12/3(3)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2000
Ստորագրման ամսաթիվ
25.10.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2001

Փ Ո Խ Ը Մ Բ Ռ Ն Մ Ա Ն  Հ ՈՒ Շ Ա Գ Ի Ր

Հայաստանի Հանրապետության կառավարության ԵՎ Դանիայի Թագավորության, Նորվեգիայի Թագավորության ԵՎ Շվեդիայի Թագավորության կառավարությունների միջԵՎ Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) վերաբերյալ Սկանդինավյան երկրների միջԵՎ համագործակցության մասին

Վկայակոչելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Դանիանի, Նորվեգիայի և Շվեդիայի կառավարությունների միջև ավիաընկերությունների նշանակման վերաբերյալ այսօր ստորագրված երեք օդային հաղորդակցությունների համաձայնագրերի (Համաձայնագրեր) 3-րդ հոդվածները, Պայմանավորվող կողմերը համաձայնում են հետևյալի մասին՝ կապված, համապատասխանաբար, Դանիայի Թագավորության, Նորվեգիայի Թագավորության և Շվեդիայի Թագավորության կողմից Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) երեք հիմնադիր ընկերությունների նշանակման հետ.

1. Չնայած Համաձայնագրերի 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթներին՝ ՍԱՀ-ի երեք հիմնադիր ընկերությունները (SAS Danmark A/S, SAS Norge ASA and SAS Sverige AB), համագործակցելով Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) ընթացակարգով, կարող են հաղորդակցություններ իրականացնել երեք ավիաընկերություններից որևէ մեկի կամ բոլորի օդանավերի, անձնակազմերի և սարքավորումների հետ՝  Համաձայնագրերի համաձայն: Քանի դեռ հաղորդակցությունները իրականացվում են ՍԱՀ-ի ընթացակարգով, այդ հաղորդակցությունները չեն կարող իրականացվել SAS Danmark A/S, SAS Norge ASA կամ SAS Sverige AB ընկերությունների կողմից, որպես առանձին ընկերությունների:

2. Քանի դեռ հիմնադիր ընկերություններից որևէ մեկը օգտվում է Սկանդինավյան ավիաընկերությունների համակարգի (ՍԱՀ) մյուս ավիաընկերությունների օդանավերից, անձնակազմերի ծառայությունից և սարքավորումներից, Համաձայնագրերի դրույթները կկիրառվեն այդ օդանավերի, անձնակազմերի և սարքավորումների նկատմամբ այնպես, ինչպես, համապատասխանաբար, SAS Danmark A/S, SAS Norge ASA կամ SAS Sverige AB ընկերությունների օդանավերի, անձնակազմերի և սարքավորումների նկատմամբ: Այդ դեպքում Դանիայի, Նորվեգիայի կամ Շվեդիայի իրավասու մարմինները և համապատասխան հիմնադիր ընկերությունը կկրեն ամբողջ պատասխանատվությունը այդ օդանավի, անձնակազմի և սարքավորումների նկատմամբ Համաձայնագրերի համաձայն:

 

 Կատարված է Ստոկհոլմ քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 25-ին, չորս բնօրինակով, անգլերեն:

 

Փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել 2001 թվականի հոկտեմբերի 4-ից: