Basic information
Number
ՆՀ-125-Ն
Type
Հրամանագիր
Act type
Base act (24.06.2006-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.06.14/31(486) Հոդ.616
Enactment organisation
ՀՀ Նախագահ
Enactment date
01.06.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
01.06.2006
Effective date
24.06.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ՆՀ-541 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Հրամանագրի վերնագրում, նախաբանում, 1-ին կետի առաջին պարբերության երկրորդ նախադասությունում և երրորդ պարբերությունում «գործադիր իշխանության» բառերը փոխարինել «պետական» բառով:

2. Հրամանագրի 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետության միասնական» բառերից հետո լրացնել «արտաքին» բառով:

3. Հրամանագիրը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ և 3.2-րդ կետերով՝

«3.1. Պաշտոնական պատվիրակությունների այցի ծրագիրը և դրանով նախատեսված միջոցառումները նախապես քննարկվում և համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ:

3.2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կամ ներկայացուցիչը մասնակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարների և պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների և պատգամավորական պատվիրակությունների` օտարերկրյա պետություններում կամ միջազգային կազմակերպություններում տեղի ունեցող այն հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին, որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկում և որոնց արդյունքում կարող են ընդունվել Հայաստանի Հանրապետության համար պարտադիր կատարման ենթակա բանաձևեր կամ որոշումներ, ձեռք բերվել արտաքին քաղաքականությանն առնչվող պայմանավորվածություններ, արվել արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված հայտարարություններ: 

Սույն կետով նախատեսված հանդիպումներին, միջազգային համաժողովներին և խորհրդարանական նստաշրջաններին մասնակցելու մասին Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում դրանց արդյունքների վերաբերյալ հաղորդագրություններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան առաջարկություններ:»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 1
Երևան
 ՆՀ-125-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation