Basic information
Number
ՀՕ-84-Ն
Type
Օրենք
Act type
Base act (28.12.2006-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2006.06.28/33(488) Հոդ.697
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
23.05.2006
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
19.06.2006
Effective date
28.12.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2006 թվականի մայիսի 23-ին

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի երրորդ մասը «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման, մանրածախ առուվաճառքի, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու, ստանդարտացված ձուլակտորների արտադրության նկատմամբ վերահսկողության իրականացման,» բառերով: 

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունիսի 19
Երևան
ՀՕ-84-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation