Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և Վրաստանի արդարադատության նախարարությունը, այսուհետև` Կողմեր,
ձգտելով կապեր հաստատել դատական փորձաքննության բնագավառում և համարելով, որ բարեկամության և փոխշահավետ համագործակցության առկա հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին,
իրավունքի և իրավակիրառական պրակտիկայի բնագավառում համագործակցության զարգացման միջոցով հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համագործակցություն են իրականացնում դատական փորձաքննության տեսական և մեթոդական խնդիրների մշակման ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքների, փորձագիտական պրոֆիլակտիկայի արդյունավետության, փորձագիտական հետազոտության գոյություն ունեցող մեթոդների և մեթոդիկաների կատարելագործման և նորերի ստեղծման, փորձագիտական պրակտիկայի փորձի փոխանակման բնագավառներում:
Հոդված 2
Համագործակցություն իրականացնելիս կողմերը միմյանց հետ հաղորդակցվում են անմիջականորեն և`
հայկական Կողմից` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության փորձաքննության կենտրոնի և
վրացական Կողմից` Վրաստանի արդարադատության նախարարության փորձաքննության և հատուկ հետազոտությունների կենտրոնի միջոցով:
Հոդված 3
Կողմերը դատական փորձաքննության բնագավառում համագործակցությունը կզարգացնեն իրենց իրավասությանն առնչվող գործունեության հետևյալ ուղղություններով.
Հոդված 4
Կողմերը, փոխադարձ պայմանավորվածությամբ, կաջակցեն սույն Համաձայնագրով չնախատեսված, բայց Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դատական փորձաքննության բնագավառում համագործակցության զարգացման նպատակներին համապատասխանող միջոցառումներին:
Հոդված 5
Սույն Համաձայնագրի գործողության հետ կապված պարտավորությունները Կողմերը պարտավորվում են կատարել անհատույց` գիտատեխնիկական օգնության կարգով:
Հոդված 6
Սույն համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել գրավոր` Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Փոփոխությունները և լրացումները ձևակերպվում են արձանագրություններով, որոնք սույն Համաձայնագրի անբաժանելի մասն են:
Սույն Համաձայնագրի գործողության ոլորտին առնչվող հարցերով Կողմերի միջև վեճերը և տարաձայնությունները կլուծվեն երկկողմ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 7
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրը ստանալու օրվանից և գործում է սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ մի Կողմի մտադրության մասին գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից վեց ամիս լրանալուց հետո:
Կատարված է 2001 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևան քաղաքում, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթները կիրառելիս գերակայությունը տրվում է ռուսերեն լեզվով տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 04.03.2005թ.