Basic information
Number
ՀՕ-31
Type
Օրենք
Act type
Base act (-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԱԺՏ 1996/1-2(1101-1102) հունվար, հոդ. 4
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
27.12.1995
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
23.01.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«27» դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

I. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1995 թվականի ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Ծրագրի 2-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «սեփականաշնորհման և ապապետականացման հանձնաժողովի ներկայացմամբ» բառերը:

2. Ծրագրի 7-րդ կետի առաջին պարբերությունից հանել «ՀՀ կառավարության կողմից» բառերը:

3. Ծրագրի 8-րդ կետի առաջին պարբերությունում «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմինը» բառերով:

Նույն կետի երկրորդ պարբերությունում «հանձնաժողովի» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի» բառերով:

4. Ծրագրի 10-րդ կետում «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովը», «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի», «հանձնաժողովին» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմինը», «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմնի», «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմնին» բառերով:

5. Ծրագրի 11-րդ կետի առաջին պարբերությունում «ՀՀ սեփականաշնորհման և ապապետականացման պետական հանձնաժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված կառավարման մարմնի» բառերով:

6. Ծրագրից հանել 12-րդ կետը. այդ կապակցությամբ 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերը համապատասխանաբար համարել 12-րդ, 13-րդ և 14-րդ կետեր:

II. Սույն օրենքը կիրարկել հրապարակման պահից:


 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

23 հունվարի 1996 թ.

ՀՕ-31