ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
10 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 34 |
քաղ. Մոսկվա |
«ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 14 հանձնարարականին համապատասխան՝ դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 2 -ի թիվ 31 կարգադրությանը համապատասխան «Նավագնացության մասին» համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելիս նշված Համաձայնագրի լրամշակված նախագծով (կցվում է) ղեկավարվելու խնդրանքով.
երկարաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 31 կարգադրության 2-րդ կետով սահմանված ժամկետը մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 15-ը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Տ. Աբդիգուլով |
Ի. Շուվալով |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|