ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
19 դեկտեմբերի 2016 թվականի |
թիվ 212 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի և Էլեկտրատեխնիկայի ոլորտում ստանդարտացման եվրոպական կոմիտեի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տեխնիկական կարգավորման հարցերով անդամ (նախարար) Վ. Ն. Կորեշկովին ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չկրող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |