ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
31 հունվարի 2017 թվականի |
թիվ 10 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջների հաստատման մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն 2017 թվականի հուլիսի 1-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի ի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) 2.1 կետում՝
վեցերորդ պարբերությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝ ««կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիաներ»՝ փորձագիտական կազմակերպություններ, որոնք լիազորված մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ կամ լիազորված մարմնին ենթակա կազմակերպություններ են, ինչպես նաև այլ կազմակերպություններ, որոնք բույսերի կարանտինի ոլորտում հետազոտություններ կատարելու համար հավատարմագրված (ատեստավորված) և (կամ) լիազորված են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ունեն որակավորված մասնագետներ և համալրված են կարանտինային հսկողության վերցված արտադրանքի (կարանտինային հսկողության վերցված բեռների, կարանտինային հսկողության վերցված նյութերի, կարանտինային հսկողության վերցված ապրանքների) նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական վիճակի հետազոտման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով.».
վերջին պարբերությունը հանել.
բ) 2.2 կետի առաջին պարբերությունում ««մաքսային տարանցում» ընթացակարգի» բառերը փոխարինել ««մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգ» բառերով.
գ) 3.1 կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
դ) 3.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.3. Ներմուծման ժամանակ կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներին (այսուհետ՝ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներ) ներմուծվող կարանտինային հսկողության վերցված արտադրանքի համապատասխանությունը ստուգելու նպատակով։».
ե) 3.6 կետում՝
տեքստում «փորձաքննության» բառը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական փորձաքննության» բառերով.
երկրորդ պարբերությունում «փորձագիտական կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիայի կողմից» բառերով.
զ) 3.8 կետում տեքստի մեջ «փորձաքննության» բառը փոխարինել «կարանտինային բուսասանիտարական փորձաքննության» բառերով.
է) 3.9 կետում «անդամ պետությունների կարանտինային օբյեկտների ցանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Եվրասիական տնտեսական միության կարանտինային օբյեկտների միասնական ցանկ» բառերով.
ը) 4.1.1 կետի 2-րդ ենթակետում «եթե այլ բան նախատեսված չէ սույն Հիմնադրույթի 7.1 կետով» բառերը փոխարինել «բացառությամբ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի ներմուծման դեպքերի (միջազգային նմուշին համապատասխան հատուկ մակնշման առկայության դեպքում), ինչպես նաև միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի» բառերով.
թ) 4.1.2 կետի 2-րդ ենթակետում «որի բուսասանիտարական պահանջներին արտադրանքը պետք է համապատասխանի» բառերը փոխարինել «որի տարածքում տեղակայված է մաքսային ձևակերպումների ավարտման վայրը» բառերով.
ժ) 4.1.3 կետի 1-րդ ենթակետում «սույն Հիմնադրույթի 7.1 կետով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի ներմուծման դեպքերի, ինչպես նաև միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի» բառերով.
ժա) 4.1.6 կետի 3-րդ և 6-րդ ենթակետերում «որի կարանտինային բուսասանիտարական պահանջներին պետք է համապատասխանի արտադրանքը» բառերը փոխարինել «որի տարածքում տեղակայված է մաքսային ձևակերպումների ավարտման վայրը» բառերով.
ժբ) 4.2.3 կետում «դրանց հետազոտման նպատակով վերցվում են նմուշներ (փորձանմուշներ)՝ սույն Հիմնադրույթի V բաժնին համապատասխան» բառերը փոխարինել «դրանց կարանտինային բուսասանիտարական փորձաքննության նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող կարանտինային բուսասանիտարական միջոցների լաբորատոր ապահովման կարգին համապատասխան (այսուհետ՝ լաբորատոր ապահովման կարգ)» բառերով.
ժգ) 4.3.4 կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի, փաթեթվածքի մակերևույթին հայտնաբերվել են կարանտինային օբյեկտներ՝ բացառությամբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված դեպքերի։».
ժդ) 4.4.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով՝
«4) փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի վրա միջազգային նմուշին համապատասխան հատուկ մակնշման առկայության ստուգում։».
ժե) 4.4.2 կետում՝
«լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից» բառերը փոխարինել «լաբորատոր ապահովման կարգին համապատասխան» բառերով.
ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.4.21-4.4.23 կետեր՝
4.4.21. Կարանտինային հսկողության վերցված նմուշների (փորձանմուշների) վերլուծության արդյունքներն արտացոլվում են կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտում։
4.4.22. Կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացման ժամանակ օգտագործված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նմուշները (փորձանմուշները) սեփականատիրոջը չեն վերադարձվում, դրանց արժեքը սեփականատիրոջը չի փոխհատուցվում։
4.4.23. Կարանտինային հսկողության վերցված արտադրանքի՝ կարանտինային վնասակար օբյեկտներով վարակված (ախտահարված) լինելու կամ չլինելու մասին որոշում ընդունելիս լիազորված մարմնի պաշտոնատար անձն առաջնորդվում է կարանտինային բուսասանիտարական փորձաքննության եզրակացության մեջ շարադրված արդյունքներով:».
ժզ) 4.4.3 կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) հաստատվել է, որ կարանտինային հսկողության վերցված արտադրանքը վարակված (ախտահարված) է կարանտինային օբյեկտներով (նմուշների (փորձանմուշների) կարանտինային բուսասանիտարական վիճակի հետազոտության արդյունքներով)՝ բացառությամբ կարանտինային բուսասանիտարական միասնական պահանջներով նախատեսված դեպքերի։».
ժէ) V բաժինը ուժը կորցրած ճանաչել.
ժը) 6.1 կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
ժթ) VII բաժինը ուժը կորցրած ճանաչել:
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) 3.1 կետի երկրորդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
բ) 3.9 կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերությունը «նմուշների» բառից հետո լրացնել «(փորձանմուշների)» բառով.
գ) 3.14 կետի երրորդ պարբերությունից «և դրանց հետազոտման կարգը» բառերը հանել.
դ) 3.15 կետի առաջին պարբերությունը «հաստատվում է վերջինիս վարակվածությունը (ախտահարությունը) կարանտինային օբյեկտներով,» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային հսկողության վերցված արտադրանքին և կարանտինային հսկողության վերցված օբյեկտներին ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի,» բառերով.
ե) 3.17 կետը ուժը կորցրած ճանաչել:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|