Basic information
Number
N 235-Ն
Type
Որոշում
Act type
Base act (25.11.2006-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.400
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
20.10.2006
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
20.10.2006
Effective date
25.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006365

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

20 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 235-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 48-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի ապրիլի 29-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (արտադրող-արտահանող) պայմանագրի և էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 48-Ն որոշման 1-ին կետի բ) ենթակետով հաստատված էլեկտրաէներգիայի առուվաճառքի լրացուցիչ (հաշվեկշռող) պայմանագրի օրինակելի ձևի 3.1 կետում «Վաճառողին» բառը փոխարինել «Արտահանողին» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան