Basic information
Number
N 1555-Ն
Type
Որոշում
Act type
Base act (23.11.2006-30.06.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2006.11.22/60(515) Հոդ.1225
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.11.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.11.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
09.11.2006
Effective date
23.11.2006
Interrupt date
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 9 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1555-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

ա) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 1-ին կետը լրացնել հետևյալ տողով.

«Լիցենզավորման վարչություն».

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի քարտուղարությունը վերակազմակերպել, առանձնացնել կադրերի բաժինը և վերանվանել անձնակազմի կառավարման բաժին:

Այդ կապակցությամբ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի կառուցվածքի «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի 3-րդ կետը լրացնել հետևյալ տողով.

«Անձնակազմի կառավարման բաժին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 6
Երևան