Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Incorporation (23.06.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1995/8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2005
Ստորագրման ամսաթիվ
03.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2006

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջԵՎ 2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջԵՎ ազատ առԵՎտրի մասին Համաձայնագրին կից` Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջԵՎ ազատ առԵՎտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության մեջ կատարվող ազատ առԵՎտրի ռեժիմից հանումների վերացման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

համաձայն 2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրի,

հիմնվելով 2000 թվականի հունվարի 18-ին Մինսկ քաղաքում ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրին կից` 2002 թվականի հունիսի 6-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության վրա,

ղեկավարվելով 1994 թվականի ապրիլի 15-ի` Ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին Համաձայնագրի  և 1999 թվականի ապրիլի 2-ի` 1994 թվականի ապրիլի 15-ի` ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  Արձանագրության  դրույթներով,

կնքեցին սույն Արձանագրությունը ներքոհիշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1. Կողմերը համաձայնության եկան այն մասին, որ 2002 թվականի հունիսի 6-ի Արձանագրությամբ կատարված` ազատ առևտրի ռեժիմից հանումները կիրականացվեն սույն Արձանագրությանը կից Ժամանակացույցի համաձայն:

2002 թվականի հունիսի 6-ի Արձանագրությունն ուժը կորցնում է սույն Արձանագրության ուժը կորցնելու հետ միաժամանակ:

 

Հոդված 2. Սույն Արձանագրության մեջ Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Արձանագրության անբաժանելի մաս հանդիսացող համապատասխան արձանագրություններով և ուժի մեջ են մտնում սույն Արձանագրության 3-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 3. Սույն Արձանագրությունը հանդիսանում է 2000 թվականի հունվարի
18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության և Բելառուսի Հանրապետության Կառավարության միջև ազատ առևտրի մասին Համաձայնագրի անբաժանելի մասը և ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցման ստացման օրվանից: Սույն Արձանագրությունը գործում է  մինչև 01.01.2012 թվականը:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 2005 թվականի մայիսի 3-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն,  ընդ որում` երկու տեքստերն ունեն միանման ուժ:

 

Հավելված

 

2000 թվականի հունվարի 18-ի` Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջԵՎ ազատ առԵՎտրի մասին Համաձայնագրին կից` Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջԵՎ ազատ առԵՎտրի ռեժիմից հանումների մասին Արձանագրության մեջ կատարվող` Հայաստանի Հանրապետության Կառավարության ԵՎ Բելառուսի Հանրապետության Կառավարության միջԵՎ ազատ առԵՎտրի ռեժիմից հանումների վերացման մասին Արձանագրության

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ազատ առԵՎտրի ռեժիմից հանումների վերացման

 

ԱՊՀ ԱՏԳ ԱԱ ծածկագիր Ապրանքի անվանումը Հանումների
վերացման
ժամկետները

   

Հայաստանի Հանրապետության կողմից հանումներ

 

2007 Սպիրտ էթիլային, չդենատուրացված,
80% ծավ. կամ ավելի, սպիրտ էթիլային
և այլ սպիրտներ, չդենատուրացված,
ցանկացած խտության
1-ը հունվարի,
2012 թ.
220890910,
220890990
Սպիրտ էթիլային, չդենատուրացված
սպիրտի խտությամբ, 80% ծավալից
պակաս
1-ը հունվարի,
2012 թ.

 

Բելառուսի Հանրապետության կողմից հանումներ

 

1701 99 100 Սպիտակ շաքար 1-ը հունվարի,
2007թ.
2207 Սպիրտ էթիլային, չդենատուրացված,
80% ծավ. կամ ավելի,  սպիրտ էթիլային և
այլ սպիրտներ, չդենատուրացված,
ցանկացած խտության
1-ը հունվարի,
2012 թ.
220890910,
220890990
Սպիրտ էթիլային, չդենատուրացված
սպիրտի խտությամբ, 80% ծավալից
պակաս
1-ը հունվարի,
2012 թ.

 

Արձանագրությունն ուժի մեջ է մտել  2006 թ. հունիսի 23-ին: