Basic information
Number
N 462
Type
Որոշում
Act type
Official Incorporation (30.04.2005-24.11.2005)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2001.06.12/16(148) Հոդ.442
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.05.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.05.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.05.2001
Effective date
29.05.2001
Interrupt date
28.11.2015

040.0462.29.05.01

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 մայիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թվականի N 462

քաղ. Երևան

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(Վերնագիրը լրաց. 24.03.05 N 353-Ն)

 

Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին և մարզական կազմակերպություններին խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկների, ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչների, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչների, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչների ու բժիշկների և մարզիկին պատրաստող մարզական կազմակերպությունների դրամական պարգևատրման չափերը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.02 N 714-Ն, լրաց. 24.03.05 N 353-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված դրամական պարգևատրումները կատարել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի «Օլիմպիական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և գավաթի խաղարկություններում հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների վճարում ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ. 24.03.05 N 353-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 29-ից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2001 թվականի
մայիսի 29-ի N 462 որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՈՒ ԲԺԻՇԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԻԿԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

(հազ. դրամ)

Մարզիկները

Ազգային հավաքական թիմերի ավագ մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները

Հավաքական թիմերի երկրորդ մարզիչները և բժիշկները

Մարզական կազմակերպությունները

1

2

3

4

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

1-ին տեղ` 20000.0
2-րդ տեղ` 15000.0
3-րդ տեղ` 10000.0

10000.0
7500.0
5000.0

4000.0
3000.0
2000.0

2000.0
1500.0
1000.0

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 5000.0
2-րդ տեղ` 3500.0
3-րդ տեղ` 2000.0

2500.0
1750.0
1000.0

1000.0
700.0
400.0

500.0
350.0
20.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 3000.0
2-րդ տեղ` 1500.0
3-րդ տեղ` 1000.0

1500.0
750.0
500.0

600.0
300.0
200.0

300.0
150.0
100.0

ԱՇԽԱՐՀԻ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 1000.0
2-րդ տեղ` 500.0
3-րդ տեղ` 250.0

500.0
250.0
125.0

200.0
100.0
50.0

100.0
50.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ

1-ին տեղ` 1000.0
2-րդ տեղ` 500.0
3-րդ տեղ` 250.0

500.0
250.0
125.0

200.0
100.0
50.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 300.0
3-րդ տեղ` 150.0

250.0
150.0
75.0

100.0
60.0
30.0

100.0
50.0
25.0

1

2

3

4

ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

1-ին տեղ` 250.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0

125.0
75.0
50.0

50.0
30.0
20.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0

75.0
50.0
25.0

30.0
20.0
10.0

1000
50.0
25.0

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

1-ին տեղ` 2500.0
2-րդ տեղ` 2000.0
3-րդ տեղ` 1500.0

1250.0
1000.0
750.0

550.0
400.0
300.0

275.0
200.0
150.0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԱԾ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ, ՍԱՄԲՈ, ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 500.0
2-րդ տեղ` 250.0
3-րդ տեղ` 150.0

250.0
125.0
75.0

100.0
50.0
50.0

100.0
50.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 300.0
2-րդ տեղ` 150.0
3-րդ տեղ` 100.0

150.0
75.0
50.0

60.0
30.0
20.0

50.0
40.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 150.0
2-րդ տեղ` 100.0
3-րդ տեղ` 50.0

75.0
50.0
25.0

30.0
20.0
10.0

50.0
40.0
25.0

ԵՎՐՈՊԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 100.0
2-րդ տեղ` 75.0
3-րդ տեղ` 50.0

50.0
40.0
25.0

20.0
15.0
10.0

50.0
40.0
25.0

ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

1-ին տեղ` 75.0
2-րդ տեղ` 50.0
3-րդ տեղ` 35.0

50.0
40.0
25.0

15.0
10.0
7.5

50.0
40.0
25.0

(Հավելվածը փոփ., խմբ. 30.05.02 N 714-Ն, խմբ. 24.03.05 N 353-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան