Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-113-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Incorporation (18.06.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.17/38(410) Հոդ.706
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
13.06.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻՋԵՎ ՄԻՆՉԵՎ 1,5 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի «ա» կետով՝ որոշում եմ.

1. Վավերացնել 2005 թվականի փետրվարի 4-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքի միջև մինչև 1,5 միլիոն եվրո դրամաշնորհի համար դրամաշնորհի համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2005 թ. հունիսի 13
Երևան
ՆՀ-113-Ն