Basic information
Number
N Ն-0487-I
Type
Որոշում
Act type
Base act (24.12.1991-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1991.12.31/24(1004) Հոդ.564
Enactment organisation
Գերագույն խորհուրդ
Enactment date
24.12.1991
Signing organisation
Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար
Signing date
24.12.1991
Effective date
24.12.1991
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԷՄԻՍԻԱՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Իրականացնել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաներ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

- 1992 թվականից ապահովել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաների իրականացումը.

- 1992 թվականից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության փոստային էմիսիաների իրականացմամբ պայմանավորված ծախսերը և եկամուտները:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի լրատվության հարցերի մշտական հանձնաժողովին` վերահսկել Հայաստանի Հանրապետության առաջին նամականիշների, փոստային ծախսերի և բացիկների ստեղծման աշխատանքները:

Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի նախագահի պաշտոնակատար
Բ. Արարքցյան


24 դեկտեմբերի 1991 թվականի,
քաղ. Երևան
N Ն-0487-I