Basic information
Number
հ.ն.-0742-1
Type
Որոշում
Act type
Base act (14.12.1992-04.01.1998)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1992/3 (1007) 15 փետրվար,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
14.12.1992
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
14.12.1992
Effective date
14.12.1992
Interrupt date
04.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել`

ա) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի` գաղտնիքներ պարունակող փաստաթղթերի օգտագործման կարգը.

բ) վեցամսյա ժամկետում ստուգման ենթարկել մինչև 1962 թվականը ներառյալ ձևակերպված գաղտնի և սահմանափակ օգտագործման փաստաթղթերը, գաղտնազերծել դրանք կամ հաստատել ժամանակավոր պահպանման կարգավիճակում թողնելու անհրաժեշտությունը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մեկամսյա ժամկետում`

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով պայմանավորված փոփոխություններ և լրացումներ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արխիվային վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության Արխիվային գործի վարչություն և հաստատել նրա կանոնադրությունը,

- հաստատել պետությանը պատկանող փաստաթղթերի մշտական պահպանումն իրագործող արխիվների համակարգը և կարգավիճակը,

- հաստատել փաստաթղթերի ժամանակավոր պահպանումն իրագործող գերատեսչական արխիվների համակարգը և կարգավիճակը,

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գաղտնի տեղեկությունների ցանկը.

բ) վեցամսյա ժամկետում հաստատել պետական կենտրոնական արխիվների և դրանց մասնաճյուղերի համալրման հիմնարկ-աղբյուրների ցուցակները.

գ) միամյա ժամկետում`

- հաստատել արխիվային գործի և գործավարության կազմակերպման պետական հսկողության կարգը,

- միջոցներ ձեռնարկել արխիվային գործի վարչությունը արխիվագետների միջազգային կազմակերպություններում ներկայացնելու և արխիվների փոխհարաբերությունների հարցերը միջպետական պայմանագրերում արտացոլելու ուղղությամբ.

դ) 1993-94 ուսումնական տարվանից սկսած պատրաստել միջին և բարձր որակավորման արխիվագետ և փաստաթղթագետ կադրեր:

4. Պարտավորեցնել կինոժապավեններ, ձայնագրություններ, լուսանկարներ, տեսաժապավեններ առաջացնող մարմիններին, հիմնարկ-ձեռնարկություններին ու կազմակերպություններին փաստաթղթերի իսկականները, ինչպես նաև հանրապետությունում լույս տեսնող մամուլի բոլոր տեսակների մեկական օրինակները պարտադիր կարգով հանձնել հանրապետության համապատասխան պետական կենտրոնական արխիվներին:

5. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին` արխիվային գործի վարչության հետ համաձայնեցնելով, միամյա ժամկետում հաստատել շրջանային և քաղաքային պետական արխիվների համալրման աղբյուր-հիմնարկների ցուցակները:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


14 դեկտեմբերի 1992 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 266, կետ 4
հ.ն.-0742-1

Change History
Changing Act Corresponding incorporation
17.11.1997, ՀՕ-161 04.01.1998, հ.ն.-0742-1
Changed acts
Changing Act Corresponding incorporation