Basic information
Number
ՀՆ-0840-I
Type
Որոշում
Act type
Base act (26.05.1993-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1993/10 (1038) 31 մայիս,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
26.05.1993
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
26.05.1993
Effective date
26.05.1993
Interrupt date
04.01.2007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նպաստավոր պայմաններ ստեղծել Հայաստանի գիտական և գիտամանկավարժական ներուժի պահպանման և վերարտադրման համար, ընդունելով հանրապետության գիտական և գիտամանկավարժական աշխատողների և պետական կառավարման մարմինների ծառայողների աշխատավարձային սանդղակների միջև համաչափություն ստեղծելու անհրաժեշտությունը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1. 1993 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտաշխատողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոնային դրույքաչափերը սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված նվազագույն աշխատավարձի համեմատ` բազմապատիկ գործակիցներով:

2. Վերոհիշյալ տարակարգերի պաշտոնական դրույքաչափերի սանդղակը որոշելիս որպես ներքին սահման ընդունել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի քառապատիկը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


26 մայիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 310, կետ 1
ՀՆ-0840-I

Change History
Changing Act Corresponding incorporation
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Հ.Ն-0840-I
Changed acts
Changing Act Corresponding incorporation