Basic information
Number
հ.ն-0858-1
Type
Որոշում
Act type
Base act (21.06.1993-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1993/12 (1040) 30 հունիս,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
21.06.1993
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
21.06.1993
Effective date
21.06.1993
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողների դասային և հատուկ կոչումներ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի մշտական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ մշակել և երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության աշխատողներին դասային և հատուկ կոչումներ շնորհելու և դրանց համապատասխան դրամական հավելավճարներ տալու մասին կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


21 հունիսի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 316, կետ 8
հ.ն-0858-1