Basic information
Number
հ.ն-0916-1
Type
Որոշում
Act type
Base act (27.09.1993-04.01.2007)
Status
Չի գործում
Source
ՀՀԳԽՏ 1993/18 (1046) 30 սեպտեմբեր,
Enactment organisation
ՀՀ Գերագույն խորհուրդ
Enactment date
27.09.1993
Signing organisation
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Signing date
27.09.1993
Effective date
27.09.1993
Interrupt date
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ` ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դատապարտյալների ուղղմանն ու վերադաստիարակմանը նպաստող պայմանների ստեղծման, նրանց սոցիալական հաջող ռեաբիլիտացման նպատակով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Մինչև պատիժը կրելու համար դատապարտյալներին հանձնելու մասին օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրի կնքումը և վավերացումը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին տալ այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության տարածքում պատիժը կրելու համար հանձնելու և Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված օտարերկրյա պետությունների քաղաքացիներին այդ պետությունների տարածքում պատիժը կրելու համար հանձնելու լիազորությունները:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


27 սեպտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 330, կետ 2
հ.ն-0916-1