Basic information
Number
N 389-Ն
Type
Որոշում
Act type
Base act (26.04.2007-07.02.2008)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.531
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.04.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.04.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.04.2007
Effective date
26.04.2007
Interrupt date
07.02.2008

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 ապրիլի 2007 թվականի N 389-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարին իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում սահմանելու Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերից բարձր դրույքաչափ, ինչպես նաև աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների հաշվին խրախուսելու նրանց` բարեխիղճ աշխատանքի համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2007 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 7
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 5-ի N 389-Ն որոշման

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Յ Ի Ն  Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ

 

NN
ը/կ

Հաստիքային միավորի անվանումը

Պաշտոնային
դրույքաչափը
(դրամ)
1. Տնտեսության վարիչ 34000
2. Պարետ 32000
3. Վարորդ 32000
4. Բանվոր, ցրիչ և այլ տեխնիկական սպասարկողներ 26000
5. Հավաքարար 23000
 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան