Basic information
Number
N 245-Ն
Type
Որոշում
Act type
Official Incorporation (25.02.2007-04.11.2008)
Status
Չի գործում
Source
ՀՀԳՏ 2002.09.02/21(107) Հոդ.134
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
23.07.2002
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
25.07.2002
Effective date
03.09.2002
Interrupt date
04.11.2008

«Գրանցված է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 
2 օգոստոսի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 
05002141

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

23 հուլիսի 2002 թ.
ք. Երևան

N 245-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման և սահմանման կարգը»` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 216 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2002 թ. հուլիսի 25
Երևան

 

 

Հավելված

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2002 թվականի հուլիսի 23-ի թիվ 245-Ն որոշմամբ
  

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կենտրոնական բանկի կողմից ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՏՈԿՈՍԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ

 

Կ Ա Ր Գ

 

1. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա 1-ից 8-ը ընկած ժամանակահատվածում` հաշվարկման օրվան նախորդող հինգ շաբաթների ընթացքում` Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանցից Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված 30-360-օրյա ժամկետայնության ավանդների և նրանց Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված 30-360-օրյա ժամկետայնության վարկերի տոկոսադրույքների և ծավալների վերաբերյալ տվյալների հիման վրա: Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Նախորդող շաբաթվա ընթացքում ներգրավված և տեղաբաշխված միջոցների միջին տոկոսադրույքների վերաբերյալ» ձև 17 շաբաթական հաշվետվությունները:

2. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքը հաշվարկվում է 30, 60, 90, 180 և 360-օրյա ժամկետով Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով ներգրավված ավանդների և տրամադրված վարկերի տոկոսադրույքները 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկման (էֆեկտիվ տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքով) և համապատասխան ծավալներով կշռման միջոցով,

 

Iվերահաշվարկված = [(1+ it/100 *t/360)360/t -1] * 100

 

 որտեղ`

I վերահաշվարկված-ը վերահաշվարկված տոկոսադրույքն է` 360-օրյա ժամկետի համար,

t-ն` տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների ժամկետայնությունը,

 Iհաշվարկային

n

∑ (Ij, վերահաշվարկված * Vj)

 j=1

n

 j=1

 Vj

it-ն` տրամադրված վարկերի կամ ներգրավված ավանդների անվանական տոկոսադրույքը t ժամկետայնության համար,

Iհաշվարկային-ը բանկային տոկոսի հաշվարկային դրույքն է,

Ij, վերահաշվարկված-ը j-րդ գործարքի վերահաշվարկված տոկոսադրույքն է,

Vj-ն` j-րդ գործարքի ծավալը,

n-ը` հաշվարկում ընդգրկված գործարքների քանակը:

3. Բանկային տոկոսի հաշվարկային դրույքի հաշվարկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժույթով տրամադրված այն վարկերն ու ներգրավված ավանդները, որոնց 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքները շեղվում են հաշվարկման ժամանակահատվածի տվյալների հիման վրա 360-օրյա ժամկետի համար վերահաշվարկված տոկոսադրույքներով հաշվարկված` իրենց կշռված միջիններից 50% և ավելի չափով:

4. Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ որոշմամբ, որը կարող է ուժի մեջ մտնել ընդունման պահից` այդ որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:

(4-րդ կետը խմբ. 21.11.06 N 693-Ն)

5. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը սույն կարգով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսը հաշվարկելուց հետո պարզում է, որ Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի փոփոխություն տեղի չի ունենում, ապա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդին Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույք սահմանելու վերաբերյալ որոշման նախագիծ չի ներկայացվում: Այս դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի վերջին որոշմամբ հաստատված տոկոսադրույքը` այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում կկայացնի Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքը փոփոխելու վերաբերյալ:

(5-րդ կետը լրաց. 21.11.06 N 693-Ն)

6. Եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված է, որ դա ուժի մեջ է մտնում ընդունման պահից, ապա այդ որոշման ընդունման պահից տասնհինգ րոպեի ընթացքում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն այդ որոշմամբ սահմանված Հայաստանի Հանրապետության բանկային տոկոսի հաշվարկային դրույքի մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերին և վարկային կազմակերպություններին` Սի Բի Էյ Նեթ համակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տվյալ որոշումն անմիջապես հրապարակում է ինտերնետում` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի «Տնային էջում», և 4 օրվա ընթացքում` մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով:

(6-րդ կետը լրաց. 21.11.06 N 693-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. 21.11.06 N 693-Ն)

Change History
Changing Act Corresponding incorporation
09.09.2008, N 270-Ն 04.11.2008, N 245-Ն
21.11.2006, N 693-Ն 25.02.2007, N 245-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation