040.0074.22.01.98
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ.Տեր-Պետրոսյան
22 ՀՈՒՆՎԱՐԻ 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 1998 թվականի N 74
քաղ. Երևան
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածին համապատասխան և, ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայկական պետական ինֆորմացիոն գործակալությունը (Արմենպրես) լուծարելու և «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 511 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 11.01.01 N 19)
բ) կանոնադրական հիմնադրամը` 12180 հազ. դրամի չափով.
գ) հիմնադրի կողմից լիազորված անձանց ցանկը (կցվում է):
Հիմնադրի կողմից լիազորված անձանց լիազորությունները և պատասխանատվությունը սահմանվում են «Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությամբ:
(Փոփ. 11.01.01 N 19)
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 74 ՈՐՈՇՄԱՄԲ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈՂՄԻՑ _____________ 199 Թ. ԳՐԱՆՑՄԱՆ N ՎԿԱՅԱԿԱՆԻ N ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏ |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
(Կանոնադրությունն ուժը կորցրել է 11.01.01 N 19)
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
Ց Ա Ն Կ
«Արմենպրես» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների
ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար (ի պաշտոնե)
318 բաժնետոմս
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե, համաձայնությամբ)300 բաժնետոմս
ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության պետ (ի պաշտոնե)300 բաժնետոմս
ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և
գրահրատարակչության վարչության պետ (ի պաշտոնե)300 բաժնետոմս
(Ցանկը խմբ. 23.02.98 N 110, 23.08.00 N 504)