ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2007 թվականի N 930-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Մ. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ԼՈՒՍԱԾԻՆ» ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ» ՍՊԸ-ԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, «Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկա» ՍՊԸ-ի 11.05.2007 թ. N 4607 դիմումը.
Հրամայում եմ`
1. «Մ. Մանուկյանի անվան «Լուսածին» ակնաբուժական, վիրաբուժական կլինիկա» ՍՊԸ-ին 29.12.2003 թ. տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000412 լիցենզիայի փոխարեն տրամադրել դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու լիցենզիայի կրկնօրինակը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) Ապահովել լիցենզիայում համապատասխան փոփոխությունների կատարումը և տեղեկությունների գրանցումը գրանցամատյանում:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |