Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-219-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.12.1997-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև 1998 թվականի մարտի 31-ն ընդունել Հայաստանի Հանրապետությունում խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեության, հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության, ավտոտրանսպորտային գործունեության, արտարժույթի փոխանակման կետերում իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործունեության, առևտրի իրականացման վայր (տոնավաճառ, շուկա և այլն) կազմակերպելու, խաղատների գործունեություն կազմակերպելու, դրամական շահումներով խաղային ավտոմատներ շահագործելու, համակարգչային խաղեր կազմակերպելու, տեսամագնիտոֆոնների և տեսաժապավենների վարձույթի համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարներ սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում` մինչև 1998 թվականի դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով:

2. Սույն որոշման 1-ին կետում նախատեսված լիազորությունից Հայաստանի Հանրապետության կառավարությունն օգտվում է միայն մեկ անգամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Բ. Արարքցյան


26 դեկտեմբերի 1997 թվականի,
քաղ. Երևան
Ն-219-1

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան