ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
20 սեպտեմբերի 2007 թվականի N 1451-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍՊԻՏԱԿ ԼԱՎԱՆԴԱ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 991-Ա որոշումը,
Հրամայում եմ`
1. Ընդունել ի գիտություն, որ «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ին 2003 թվականի ապրիլի 3-ին տրված հոգեմետ նյութերի առևտրի թիվ Կ-XX-000024 լիցենզիան դադարեցվել է:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ.Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.
3) «Սպիտակ Լավանդա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա.Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|