ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին |
ՀՀ կառավարություն 27.02.1998 |
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին | ԱԺ պատգամավոր Ս. Գիմիշյան |
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
3. «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին |
ԱԺ պատգամավորներ |
Պետական-իրավական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ |
4. Պետական և համայնքներին հայեցողական իրավազորություններով հանձնված արվեստանոցների անհատույց մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին | ՀՀ կառավարություն 09.03.1998 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
5. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Ս. Գիմիշյան, Ա. Մորիկյան, Հ. Թոքմաջյան, Պ. Մակեյան 03.03.1998 |
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
6. Նավթի և գազի | ՀՀ Կառավարություն 05.03.1998 |
Պետական-իրավական հարցերի, Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներ |
7. «ՀՀ 1998 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին | ՀՀ կառավարություն 09.03.1998 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
8. Կառավարության գործունեության ծրագիրը ԱԺ նիստում ներկայացնելու և քննարկելու կարգի մասին | ԱԺ պատգամավորներ Բ. Արարքցյան, Ա. Եղիազարյան, Կ. Ռուբինյան, Վ. Խաչատրյան 03.04.1998 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
9. «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ օրենքի ներկայացման կարգի մասին | Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով 13.04.1998 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Խ. Հարությունյան |
13 ապրիլի 1998 թվականի, |