ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ (ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը որոշում է.
1. Վավերացնել 1998 թվականի հունիսի 19-ին Երևան քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման վարկային (Համայնքային զարգացման ծրագիր)» համաձայնագիրը:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը անհրաժեշտ հրապարակայնություն ապահովելու նպատակով վեց ամիսը մեկ հաշվետվություն ներկայացնել Ազգային Ժողով` վարկային ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Խ. Հարությունյան |
|