Գլխավոր տեղեկություն
Տիպ
Հայտարարություն
Ակտի տիպ
Incorporation (12.01.2004-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.02.16/4(152) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տնտեսական դատարան
Ընդունման ամսաթիվ
12.01.2004
Ստորագրող մարմին
Դատավոր
Ստորագրման ամսաթիվ
12.01.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2004

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


12 հունվարի 2004 թ. 

 

ՀՀ տնտեսական դատարանի 12.01.2004թ. թիվ SU-461 վճռով «Շոռուսիս» ՍՊ ընկերությունը (ք. Երևան, Վաղարշյան 24/83) ճանաչվել է անվճարունակ:

ՀՀ տնտեսական դատարանի 12.01.2004թ. որոշմամբ «Շոռուսիս» ՍՊ ընկերության անվճարունակության գործով կառավարիչ է նշանակվել Կարլեն Մատինյանը: 

«Շոռուսիս» ՍՊ ընկերության պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է 09.02.2004թ., ժամը 15-00-ին, ՀՀ տնտեսական դատարանի շենքում (ք. Երևան, Մանանդյան փողոց 39ա շենք):

Պարտատերերը պարտապանի հանդեպ իրենց ունեցած պահանջները պետք է ներկայացնեն սույն հայտարարությունը հրապարակելու պահից 60 օրվա ընթացքում ՀՀ տնտեսական դատարան:

 

Դատավոր՝

Մ. Դրմեյան