ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը
|
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 10.01.2001 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
2. Տեղական ինքնակառավարման մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյան Գ. Հարությունյան Վ. Զատիկյան Ս. Գևորգյան Վ. Բոստանջյան Հ. Հակոբյան Ս. Միքայելյան Մ. Մկրտչյան Հ. Ավետիսյան 10.01.2001 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյան Վ. Բոստանջյան 16.01.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
4. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 16.01.2001 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
5. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 16.01.2001 |
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով |
6. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին | Կառավարություն 03.02.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով |
7. ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին | Կառավարություն 03.02.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
8. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին | ԱԺ պատգամավորներ Շ. Քոչարյան Գ. Սահակյան Ս. Երիցյան Դ. Հովհաննիսյան Ս. Ավետիսյան Ռ. Հովսեփյան Ռ. Ամիրխանյան Ս. Իսրայելյան Վ. Դալլաքյան 13.02.2001 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
9. ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին | ԱԺ պատգամավորներ Վ. Դալլաքյան Վ. Հովհաննիսյան Ս. Զաքարյան Գ. Հարությունյան Գ. Սահակյան 25.01.2001 |
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով |
10. «ՀՀ տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին |
Կառավարություն 26.01.2001 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|