Basic information
Number
N 295-Ն
Type
Որոշում
Act type
Base act (11.11.2007-till now)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.357
Enactment organisation
Կենտրոնական բանկի խորհուրդ
Enactment date
18.09.2007
Signing organisation
Կենտրոնական բանկի նախագահ
Signing date
25.09.2007
Effective date
11.11.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007371

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 սեպտեմբերի 2007 թ.

N 295-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ԹԻՎ 293-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի հունիսի 8-ի «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 293-Ն որոշմամբ հաստատված «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման կարգի» գլուխ 3-ի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13. Անդորրագրի երկրորդ օրինակը պահպանվում է լիցենզավորված անձի մոտ թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` լազերային կրիչի վրա` 3 տարի ժամկետով` բացառությամբ փոխանակման կետերի և արժութային դիլերների: Փոխանակման կետերի և արժութային դիլերների մոտ անդորրագրերի երկրորդ օրինակը պահպանվում է թղթային և (կամ) էլեկտրոնային տարբերակով` լազերային կրիչի վրա` 1 տարի ժամկետով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 25
 Երևան