ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
25 մայիսի 2011 թ. |
N 603-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԳԻՏԱՐՇԱՎ ԴՊՐՈՑ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԼՐԻՎ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N 332, N 331 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված «Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» և «Միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման» կարգերի 8-րդ կետերի` 2-րդ, 3-րդ, 5-րդ ենթակետերով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը`
Հրամայում եմ՝
1. Կասեցնել «Գիտարշավ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2005 թվականի մայիսի 13-ի N 220-Ա/Ք հրամանով տրված հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության N 332 և N 331 լիցենզիաների գործողությունը` լիցենզիաների պարտադիր պահանջների և պայմանների (հիմնական մանկավարժական կազմի, ուսումնական տարածքի, գրադարանային-տեղեկատվական ապահովվածության պահանջի մասով) կոպիտ խախտման հիմքով` մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԿԳ նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանին` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ «Գիտարշավ դպրոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրով սովորողների հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության պետ Մ. Մովսիսյանին:
4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
Ա. Աշոտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|