Basic information
Number
ՀՕ-236-Ն
Type
Օրենք
Act type
Base act (01.01.2008-01.01.2009)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2007.11.28/59(583) Հոդ.1210
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
24.10.2007
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
19.11.2007
Effective date
01.01.2008
Interrupt date
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի հոկտեմբերի 24-ին

 

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 13-րդ հոդվածի 5-րդ կետի «ապահովագրության» կրկնվող բառը փոխարինել «ապահովության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածում`
 

1) «պետական եկամուտների նախարարությունը» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը» բառերով.

2) «ապահովագրության վճարներին» բառերը փոխարինել «ապահովության վճարներին» բառերով.

3) «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի» բառերը փոխարինել «կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. նոյեմբերի 19
Երևան
ՀՕ-236-Ն