Basic information
Number
N 1303-Ն
Type
Որոշում
Act type
Base act (29.11.2007-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.11.28/58(582) Հոդ.1190
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
08.11.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.11.2007
Effective date
29.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2007 թվականի N 1303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1800-Ն որոշման N 1 հավելվածի 113-րդ կետի`

1) 1-ին սյունակում «Հանցագործությունների և այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և ընթացք տալու կարգի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերը փոխարինել «Հանցագործությունների և այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և ընթացք տալու կարգը» և «Հանցագործությունների միասնական հաշվառման կարգը» հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը» բառերով.

2) 4-րդ սյունակում «2007թ. հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունումից հետո` մեկամսյա ժամկետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation