Գլխավոր տեղեկություն
Համար
N 304-Ա
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Incorporation (17.11.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.03/32(272) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.11.2007
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 նոյեմբերի 2007 թ.

ք. Երևան

N 304-Ա հրամանից

 

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

Սնանկության կառավարիչ Սամվել ԳԵՎորգյանին 24.12.2004 թ. տրված թիվ 01Ա N 00300 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով սնանկության կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 15.11.2007թ. եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. 2007 թվականի նոյեմբերի 15-ից ուժը կորցրած ճանաչել Սամվել Գևորգյանին 24.12.2004թ. տրված թիվ 01Ա N 00300 սնանկության կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:

Գ. Դանիելյան