Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-321-2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (05.01.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.26/58(233) Հոդ.1349
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.12.2002
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2003 թվականի գործունեության ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Խաչատրյան


11 դեկտեմբերի 2002 թվականի,
քաղ. Երևան
Ն-321-2

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Հ.Հ.

Ուսումնասիրության առարկան

Ուսումնասիրության բնույթը

Ուսումնասիրության ժամանակահատվածը

1

2

3

4

1.

«2002 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջների

2.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2002 թվականի տարեկան հաշվետվության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դրույթներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի պահանջների

3.

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության հաշվետվության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դրույթներին

Ամփոփ
վերլուծություն

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի պահանջների

4.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, պետական գույքի մասնավորեցման ծրագրի` 2003 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքը

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջների

5.

Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման 2003 թվականի արդյունքները

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջների

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին

Վերլուծություն վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.1.

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների հավաքման և օգտագործման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և կառավարության որոշումներին

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.2.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունում պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների գանձման, նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի ձևավորման և օգտագործման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և նորմատիվ ակտերին

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.3.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեում պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների և մաքսատուրքերի գանձման, նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի ձևավորման և օգտագործման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին և նորմատիվ ակտերին

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.4.

Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում, այդ թվում` նախարարություններում, գերատեսչություններում, տարածքային կառավարման մարմիններում բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունն ու արդյունավետությունը: Պետական բյուջեի առանձին հոդվածներով նախատեսված և փաստացի կատարման միջև համապատասխանությունը

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.5.

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված դրամաշնորհները և պետական լիազոր մարմիններին հատկացված օգնությունները

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.6.

Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարման ընթացքը

Վերլուծություն

2003 թվականի ընթացքում

6.7.

Բյուջետային միջոցների հաշվին պետության կարիքների համար գնումների օրինականությունն ու արդյունավետությունը

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.8.

Հանրային հեռուստատեսությանը և ռադիոյին պետական բյուջեից հատկացված միջոցները

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.9.

Պետական բյուջեից գիտությանը հատկացված` բազային, թեմատիկ և նպատակային ծրագրային ֆինանսավորման ծախսերի ուսումնասիրություն

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

6.10.

Սպորտին, այդ թվում՝ սպորտային միջոցառումներին պետական բյուջեից հատկացված միջոցները

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

7.

Պետական պարտքի կառավարման արդյունավետության վերաբերյալ

Վերլուծություն

2003 թվականի ընթացքում

8.

Պետական գույքի կառավարման, մասնավորեցման ընթացքի վերաբերյալ և մասնավորեցված կազմակերպությունների սկզբնական ու ամփոփ փաստաթղթերի համապատասխանությունը օրենքներով և նորմատիվ ակտերով սահմանված դրույթներին

Վերլուծություն, վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

8.1.

Մասնավորեցման ծրագրի ցանկում չընդգրկված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման 2001-2003 թթ. իրականացված գործարքների համապատասխանությունը օրենսդրությանը

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

9.

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքը

Վերլուծություն, վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

9.1.

Տրանսպորտի ծրագիր

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

9.2.

Էլեկտրաէներգիայի տեղափոխման սեկտորի վերակառուցման ծրագիր (բէց)

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

9.3.

Ոռոգման համակարգերի զարգացման ծրագիր

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

9.4.

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման ծրագիր

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

9.5.

Դատաիրավական բարեփոխումների ծրագիր

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

10.

Համայնքների բյուջեների ձևավորման, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա և բյուջետային փոխհարաբերությունների կողմ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կողմից բյուջետային միջոցների ծախսման արդյունավետությունը և համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին

Վերահսկողություն

2003 թվականի ընթացքում

10.1.

Համայնքներին պետական բյուջեից հատկացված միջոցների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին

Վերլուծություն

2003 թվականի ընթացքում

 

Վերահսկիչ պալատի նախագահ

Գ. Ոսկանյան