Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-033-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (06.10.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.10.22/52(287) Հոդ.975
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
06.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.10.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը
     
1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Կառավարություն
19.08.2003
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
     
2. Սպառողական նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին ԱԺ պատգամավորներ
Լ. Մկրտչյան
Ս. Բալասանյան
Գ. Սահակյան
19.08.2003
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողով
     
3. Գրավատների և գրավատնային գործունեության մասին Կառավարություն
14.08.2003
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
     
4. ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին Կառավարություն
25.08.2003
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
     
5. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ԱԺ պատգամավոր
Վ. Դալլաքյան
26.08.2003
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով
     
6. Այլընտրանքային ծառայության մասին ԱԺ պատգամավորներ
Վ. Հովհաննիսյան
Է. Ծատուրյան
Մ. Շահգելդյան
Մ. Մովսիսյան
Ռ. Հովսեփյան
Գ. Սահակյան
Հ. Գրիգորյան
18.12.2001
Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողով

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի երկրորդ մասի «գ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երրորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

 

Հարցի անվանումը Ներկայացնողը Գլխադասային
հանձնաժողովը

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


6 հոկտեմբերի 2003 թվականի,
քաղ. Երևան
Ն-033-3

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան