Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-062-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (03.12.2003-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.21/5(304) Հոդ.57
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.12.2003
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2003

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի 2004 թվականի գործունեության ծրագիրը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ

Ա. Բաղդասարյան


3 դեկտեմբերի 2003 թվականի,
քաղ. Երևան
Ն-062-3

 

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Հ/Հ

Վերահսկողության առարկան

Վերահսկողության բնույթը

Վերահսկողության ժամանակացանկը

1

Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ կառավարության հաշվետվության համապատասխանությունը «ՀՀ պետական բյուջետային համակարգի մասին», «ՀՀ պետական բյուջեի և դրանում կատարված փոփոխությունների մասին» ՀՀ օրենքների պահանջներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի պահանջների

2

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2003 թվականի տարեկան հաշվետվության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դրույթներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 103-րդ հոդվածի պահանջների

3

Պետական գույքի մասնավորեցման մասին ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին» ՀՀ օրենքի պահանջներին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 109-րդ հոդվածի պահանջների

4

2004 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի‚ օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, պետական գույքի մասնավորեցման ծրագրի կատարման ընթացքի մասին ՀՀ կառավարության տեղեկատվության համապատասխանությունը ՀՀ օրենքներին և այլ իրավական ակտերին

Ամփոփ վերլուծություն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջների

5

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համատեղ մասնակցությամբ գործող կազմակերպությունների կողմից պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների կատարման պետական բյուջեից հատկացված միջոցների և պետական սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման մասին

Ուսումնասիրություն ընտրանքային կարգով համաձայն ԱԺ Վերահսկիչ պալատի և Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի միջև 2003 թ. հոկտեմբերի 1-ի կնքված Հուշագրի

2004 թվականի ընթացքում

6

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կազմակերպություններին տրամադրված սուբսիդիաների օգտագործման մասին

Վերլուծություն

II կիսամյակ

7

Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին պետական պատվերի և ծրագրերի կատարման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև` առանձին հոդվածներով նախատեսված և փաստացի կատարման միջև համապատասխանությունը, այդ թվում`

Ուսումնասիրություն

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում

II եռամսյակ

Հայաստանի Հանրապետության  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում

I եռամսյակ

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում

IV եռամսյակ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեում Պետական մասնակցությամբ գործող կազմակերպությունների կողմից շահաբաժինների հաշվարկման և պետական բյուջե վճարման

III եռամսյակ

8

 

 

համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, այդ թվում`

Ուսումնասիրություն

 

 

 

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգի

III եռամսյակ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի,

III եռամսյակ

Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության համակարգի

III եռամսյակ

9

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կապիտալ շինարարությանը հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն ընտրանքային կարգով

III եռամսյակ

10

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից «այլ ծրագրեր»-ով հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

II եռամսյակ

11

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, ինչպես նաև եկամուտների առանձին տեսակների գծով մուտքերի հավաքման մասին

Ուսումնասիրություն

II եռամսյակ

12

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

II եռամսյակ

13

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

I եռամսյակ

14

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

I եռամսյակ

15

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

I եռամսյակ

16

Սոցիալական ծրագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն ընտրանքային կարգով

IV եռամսյակ

17

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի կողմից միջոցների հավաքման, տեղաբաշխման արդյունավետության և կենսաթոշակառուների ցուցակների ճշտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների մասին

Ուսումնասիրություն

IV եռամսյակ

18

Առողջապահության ծրագրերով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն ընտրանքային կարգով

IV եռամսյակ

19

Պետական բյուջեից համայնքներին հատկացված ֆինանսական միջոցների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին

Ուսումնասիրություն‚ վերլուծություն

2004 թվականի ընթացքում

19.1

Համայնքների բյուջեների ձևավորման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենքներին, տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց ենթակա և բյուջետային փոխհարաբերությունների կողմ հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների կողմից բյուջետային միջոցների օգտագործման մասին

Հայաստանի Հանրապետության մարզերի համայնքներ

Երևանի թաղային համայնքներ

Ուսումնասիրություն ընտրանքային կարգով




II կիսամյակ


 I կիսամյակ

20

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների կողմից պետական ծրագրերի կատարման ընթացքը և պետական պատվերի կատարման համար բյուջետային միջոցների օգտագործման մասին

Ուսումնասիրություն ընտրանքային կարգով

II կիսամյակ

21

Պետական գույքի կառավարման‚ այդ թվում` մասնավորեցման գործընթացի և մասնավորեցման ծրագրի կատարման համապատասխանությունը ՀՀ օրենքներով սահմանված դրույթներին

 

 

21.1

Պետական անշարժ գույքի օտարման և վարձակալության գործընթացի մասին

Ուսումնասիրություն

I կիսամյակ

21.2

Ռազմավարական նշանակություն ունեցող ընկերությունների մասնավորեցման գործընթացի մասին

Ուսումնասիրություն

II կիսամյակ

21.3

Անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման գործընթացի մասին

Ուսումնասիրություն

I կիսամյակ

21.4

Պետական գույքի գնորդների կողմից ներդրումային պարտավորությունների կատարման ընթացքի մասին

Ուսումնասիրություն,
վերլուծություն

II կիսամյակ

22

Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված դրամաշնորհների օգտագործման մասին

Ուսումնասիրություն

II կիսամյակ

23

Օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցների օգտագործման ընթացքի մասին

 

 

23.1

Համայնքների զարգացման ծրագիր

Ուսումնասիրություն

II եռամսյակ

23.2

Հայաստանի Հանրապետության սոցիալական ներդրումների հիմնադրամի երկրորդ ծրագիր

Ուսումնասիրություն

IV եռամսյակ

23.3

Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր

Ուսումնասիրություն

I եռամսյակ

23.4

Անշարժ գույքի գրանցման ծրագիր

Ուսումնասիրություն

IV եռամսյակ

23.5

Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցման ծրագիր

Ուսումնասիրություն

II եռամսյակ

23.6

Էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի վերականգնման ծրագիր

Ուսումնասիրություն

III եռամսյակ

23.7

Գյուղատնտեսական ծառայությունների ծրագիր

Ուսումնասիրություն

III եռամսյակ

24.

2003 թվականի պետական պարտքի (արտաքին և ներքին) մասին

Ուսումնասիրություն,
վերլուծություն

I եռամսյակ

ՀՀ ԱԺ Վերահսկիչ
պալատի նախագահ`

Գ. Ոսկանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան