ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 դեկտեմբերի 2012 թ. |
N 2852-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԱՐԶ-ՍՏՈՄ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «Արզ-Ստոմ Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 23.11.2012 թ. դիմումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Կասեցնել «Արզ-Ստոմ Կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2003 թվականի սեպտեմբերի 31-ին տրված բժշկական օգնության և սպասարկման օրթոդոնտիկ ստոմատոլոգիական և ֆիզիոթերապևտիկ գործունեության իրականացման թիվ Կ-XX-000230 լիցենզիայի գործողությունը մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|